2014թ. խորհրդային ավանդների փոխհատուցում կստանա ՀՀ 6800 քաղաքացի, հոկտեմբերի 31-ին հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խորհրդարանում 2015թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Այս տարի փոխհատուցումներ են ստանում մինչեւ 1930թ. ծնված ՀՀ անապահով քաղաքացիները, ինչպես նաեւ Հայաստանի պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցները:

«Տարվա կեսին, եթե հիշում եք, մենք ներառեցինք սահմանի կրակոցների պատճառով անմշակ հողատարածքների տերերին: 2014 թ. սկզբից մինչեւ հոկտեմբերը ներառյալ փոխհատուցում է ստացել շուրջ 5  հազար մարդ, իսկ մինչեւ տարեվերջ` եւս 1800-ը», - հայտարարել է նախարարը:

Հիշեցնենք, որ  2014 թ. Խնայբանկի ավանդատուներին փոխհատուցման համար նախատեսվել էր ՀՀ պետբյուջեից վճարել 1 մլրդ  485 մլն դրամ (շուրջ 3,6 դրամ դոլար):

ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները Հայաստանում փոխհատուցվում են  միայն անապահով քաղաքացիներին (նախկին ներդնողները կարող են ստանալ մոտավորապես 50-250 հազար դրամ):