Հայաստանի աղքատ քաղաքացիների համար ավելի է բարդացել պետկառույցներին զանգահարելը:
Թվում է, թե նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ամեն ինչ պետք է պարզ լիներ: Սակայն տվյալ դեպքում, հեռախոակապով պայմանավորված, ավելի է բարդացել պետական կառույցների հետ շփվելու գործընթացը:
Նախկինում, երբ երկրում գործում էր միայն մեկ հեռախոսային օպերատոր, երկու տարբերակ էր գործում՝ «լսափողը կվերցնեն, թե ոչ»: Այսօր համարը կա, սակայն հանգամանքները խանգարում են զանգահարել:
Վերջերս հայկական կառույցների մի մաը՝ ֆինանսների նախարարությունն ու ԱԳՆ-ն , քաղաղաքային կապը Beeline-ից փոխեցին Ucom-ի: Այդ օրինակին հետեւեցին որոշ դեսպանատներ՝ Բրազիլիայի, Քուվեյթի եւ Ֆրանսիայի:
Եկամուտների ցածր մակարդակ ունեցող քաղաքացիների համար սա որոշակի բարդություններ է ստեղծում: Ucom տեղեկատվական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ միայն հեռախոսակապին միանալը կազմում է 12 հազար դրամ: Հնարավոր է ծառայությունների փաթեթ (հեռախոսակապ, ինտերնետ, հեռուստատեսություն) սակայն ծառայությունների դիմաց համապաասխան վճարով: Քաղաքային կապի դիմաց ամսական վճարը կազմում է 600-ից 1000 դրամ: Beeline-ի ցանցից Ucom զանգահարելու համար մեկ րոպեն արժե 5 դրամ:
Նվազագույն աշխատավարձի կամ թոշակի համադրմամբ պետական կառույցների նման անմատածված վերաբերմունքը որոշակի տարակուսանք է առաջացնում: Պարզ ասած՝ քաղաքացիները նույնիսկ պետական կառույցների հասանելիության հարցերում են բաժանվում ֆինանսական դրության հետ կապված կատեգորիաների:



























