Բենգազիի նավահանգստում, որը գրավվել էր բանակի ու իսլամիստական խմբավորումների միջեւ մարտերի արդյունքում, լիբիական ռազմական նավ է խփվել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին:

«Նավահանգստի կողմից ծուխ է դուրս գալիս: Ավելի վաղ Լիբիայի ուժայինները այնտեղ ծանր զրահատեխնիկա են բերել՝ գրոհայինների դիրքերը ռմբակոծելու համար»,-ասված է հաղորդագրությունում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Չճշտված տվյալներով, նավը խորտակվում է: Ավելի վաղ նշվել էր, որ Բենգազիում դաժան մարտեր են ընթանում ուժայինների ու իսլամիստների միջեւ: