Հայաստանի հիդրոլոգները բելառուս գործընկերների հետ համատեղ ծրագիր կիրականացնեն: Այս մասին նշվում է 2015թ. Հայաստանի պետբյուջեի նախագծում, որը քննարկումներն ընթանում են խորհրդարանում:

Հայաստանի գիտությունների ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոլոգիայի գիտական կենտրոնը բելառուս գործընկերների հետ համատեղ ծրագիր կիրականացնի Հայաստանի եւ Բելառուսի համար ազգային նշանակության քաղցրահամ ջրի պահուստների ուսումնասիրման նպատակով: Հայկական կողմից կհետազոտեն Սեւանա լիճն ու Ախուրյանի ջրամբարը (խոշորագույնները երկրում), իսկ բելառուսական կողմից՝ Նարոչ լիճն ու  Լատվիայի հետ սահմանին գտնվող Հարավային Վոլոսոն (խոշորագույնը երկրում):

Նշված նպատակների համար հայ գիտնականներին կտրամադրեն 16 մլն դրամ (39 հազար դոլար):