«Նաիրիտի» աշխատակիցների պարտքը մինչեւ տարեվերջ կմարվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:

«Նաիրտի» աշխատակիցների 12-15 ամսվա աշխատավարձը կազմում է 15 մլն դոլար, այն կմարվի Կառավարության օգնությամբ:

Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձը մարվում է պետական էներգետիկ ընկերությունների՝ Երեւան ՋԷԿ-ի եւ Որոտանի ՀԷԿ-ի եկամտի հաշվին: