ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում` Մարտունու կողմից, տեղ-տեղ մերկասառույց է:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:



























