Երեւանի քաղաքապետարանը կշարունակի ամրացնել բազմահարկ շենքերի թափվող սալիկները: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, խորհրդարանում պետբյուջեի 2015թ. նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Նշեց, որ երասպատման համար քաղաքապետարանը շենքերի առաջին հարկերում մետաղական ցանցեր է տեղադրում: 2014թ.նման աշխատանքներ արդեն իրականացվել են 16-րդ թաղամասի Երեւանի այլ շրջանների մի քանի բարձրահարկ շենքերում: 2014թ. արդյունքներով այդ նպատակների համար հատկացվել է 20 մլն դրամ (48 մլն դոլար), 2015թ.՝ 16 մլն դրամ (մոտ 39 հազար դոլար):




























