2013թ. նախագահական ընտրություններից առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնեցված գործողությունների եւ միասնական հարթակի կոչ է արել, եւ այժմ դարձել է սեփական կոչի «պատանդը»: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կրթության ագզային ինստիտուտի փոխտնօրեն, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Անդրադառնալով խորհրդարանական եռյակի գործունեությանը՝ (ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն») նա նշեց. «Ես հիմա չեմ կարող ասել այն, ինչ մտածում եւ հասկանում եմ»: Անահիտ Բախշյանը, սակայն, հավելեց, որ իր մտածածը պատմել է Րաֆիի Հովհաննիսյանին: Նրա համոզմամբ՝ միայն Հովհաննիսյանն է իրական ընդդիմադիր: Ի պատասխան հարցին՝ ինչն է այդ դեպքում միավորվում խորհրդարանական եռյակին, Անահիտ Բախշյանը ընդգծեց. «Այ դա արդեն ես ինքս չգիտեմ»:





























