Սահմանադրական դատարանը նոյեմբերի 14-ին քննելու է, թե ինչքանով է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը համապատասխանում Սահմանադրությանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատարանի կայքից:

Նիստը կմեկնարկի ժամը 10:00-ին, ընթացակարգը գրավոր է լինելու:

Նշենք, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը ստորագրելու պայմանագիրը ստորագրել է հոկտեմբերի 10-ին Մինսկում: