Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ընդունել է «Տանկային երկամարտ-2014» միջազգային մրցույթում փոխչեմպիոնի տիտղոսին արժանացած տանկիստներին եւ նրանց մարտական պատրաստության ապահովման գործում աչքի ընկած սպաներին:

Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին եւ պարգեւատրել նրանց արժեքավոր նվերներով:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: