Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնից Իրակլի Ալասանիայի հեռացման մասին, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Ինչպես հայտարարել է Գարիբաշվիլինի «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի պատգամավորների հետ հանդիպումից հետո, նախարարին պաշտոնից հեռացնելու մասին որոշումն ընդունվել է պաշտպանության նախարարության սեփականաշնորհումը թույլ չտալու եւ հետաքննությանը չխանգարել նպատակով:
Հիշեցնենք, որ Ալասանիայի արտասահման այցերից մեկի ժամանակ պաշտպանության նախարարության ղեկավարությունից մի քանի անձ էր ձերբակալվել, նրանց մեղադրում են առավել խոշոր չափի պետական միջոցների յուրացման մեջ: Հարուցել են միաժամանակ երեք քրեական գործ:
Ինքն Ալասանիան այսօր ճեպազրույց է հրավիրել ու հայտարարել, որ նախարարության ղեկավար կազմի հանդեպ նպատակաուղղված հարձակում է տեղի ունենում: Նա պահանջել է կոալիցիայի քաղխորհուրդ հրավիրել ու քննարկել հարցը:
Այդ ընթացքում վարչապետ Գարիբաշվիլին արդեն որոշում է ընդունել, թե ով է փոխարինելու Ալասանիային՝ Մինդիա Ջանելիձեն, ով նախկինում Պետական անվտանգության եւ ճգնաժամերի կառավարման կառավարական խորհրդի քարտուղարն էր:




























