ԱՄՆ-ի սենատի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների պարտությունից հետո Հանրապետականները լիակատար հաղթանակ են տարել, հայտնում է The Guardian-ը:

Հաղթանակը այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Կոլորադոն եւ Այովան, հանրապետականներին թույլ տվեց լիակատար վերահսկողություն սահմանել Կոնգրեսի նկատմամբ: Կուսակցությունը նաեւ ընդլայնել է Ներկայացուցիչրների պալատում իր ներկայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեկտեմբերին Լուիզիանա նահանգում ընտրությունների եւս մեկ փուլ կանցնի:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նոյեմբերի 4-ին տեղի են ունեցել համազգային միջանկյալ ընտրություններ: Թեկնածուները պայքարել են ԱՄՆ-ի Սենատում 100 տեղից 33-ի եւ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղերի համար: Բացի այդ, 50 նահանգներից 36-ում կայացել են նահանգապետի եւ այլ պետական պաշտոնատար անձանց, օրինակ, պետքարտուղարի եւ գլխավոր դատախազի ընտրություններ: