Նոյեմբերի 4-ի լույս նոյեմբերի 5-ի գիշերը ձյուն է տեղացել հանրապետության մի շարք շրջաններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Մասնավորապես,  ձյուն է տեղացել Սյունիքում, Գեղարքունիքում եւ Տավուշի մարզում, այս պահի դրությամբ ձյան շերտը բավականին պահպանվում է, առաջիկա օրերին կհալվի:

Զարուհի Պետրոսյանը տեղեկացրեց, որ գիշերը Արարատյան դաշտավայրում արձանագրվել է նվազագույնը -5 աստիճան, բարձրադիր հատվածներում՝ -3, ցածրադիրում՝ -5-6,: Առավելագույն ջերմաստիճանը արձանագրվել է Արարատյան դաշտավայրում՝ 8-9, ամենացծր ջերմաստիճանը եղել է Մասրիկում, այն իջել է մինչեւ 18 աստիչան, մնացած շրջաններում ջերմաստիճանը տատանվել է 8-14 աստիճանի սահմաններում: Առաջիկա օրերին նախատեսվում է ջերմաստիճանի բարձրացում: Հանրապետություն արձանագրված ցուրտը որեւէ կերպ չի ազդել բերքի վրա, քանի որ բերքահավաքը ավարտված է եւ որեւէ վնասվելու ենթակա բերք չկա:

Զարուհի Պետրոսյանի փոխանցմամբ՝ հանրապետության ճանապարհները բաց են, դժվարություններ եղել են, բայց այժմ դրանք բաց են: