2014թ. արդյունքներով Հայաստանում ձվարտադրությունը կաճի 4 – 5%-ով: Այս մասին նոյեմբերի 5-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղնախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ տարվա ընթացքում ձվի արտադրության ցուցանիշը կհասնի 630 – 640 միլիոնի: 2014 թ. հունվար-սեպտեմբերին ձվի արտադրությունը կազմել է 543 մլն հատ, որը 3%-ով ավելի է 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Հովհաննիսյանը հավելել է, որ մեկ օրում հանրապետությունում արտադրվում է շուրջ 900 հազար ձու՝ 730 հազար սպառման դեպքում:
«Ամեն օր մեր թռչնաֆաբրիկաները կարող են պահեստավորել շուրջ 170 հազար ձու, ինչը թույլ կտա ամբողջությամբ բավարարել ամանորյա տոների պահանջարկը, երբ սպառվում է շուրջ 16 մլն ձու», - նշել է պաշտոնյան:




























