Լատվիացի օրենսդիրնեը հաստատել են վարչապետ Լայմդոտա Ստրաույումայի գլխավորած նոր կառավարության կազմը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրը նշում է, որ նոր կառավարությանն աջակցել է 61 պատգամավոր, 39-ը դեմ է քվեարկել:
Լատվիայում հոկտեմբերի 4-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ իշխող դաշինքը ձեւավորել են վարչապետի «Միասնություն» միավորումը, որը ստացել է 23 պատգամավորի տեղ Սեյմում, «կանաչների» եւ գյուղացիների միությունը ՝ 21 տեղ, եւ «Ամեն ինչ հանուն Լատվիայի» ազգայնական միվորումը՝ 17 տեղ: Նրանք խորհդարանում 100 տեղից ունեն 61-ը:
Գործակալությունը հիշեցնում է, որ «Միասնությունը» նոր կառավարությունում պահպանել է վարչապետի պաշտոնը, ինչպես նաեւ գլխավորել է 5 նախարարություն՝ ֆինանսների, արտաքին գործերի, տրանսպորտի, ներքին գործերի եւ կրթության ու գիտության:
Ելույթ ունենալով խորհրդարանականների առաջ՝ Ստրայուման կոչ է արել սատարել նոր կառավարությանը:





























