Հայ արդյունաբերողները դեռեւս էժան վարկերի անհրաժեշտություն ունի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, հայտարարել է Հայաստանի հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Այն, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին 100 խոշոր հարկ վճարողների ցուցակում կան 11 բանկեր, վկայում է այն մասին, որ բանկերը ձգտում են չսպասարկել տնտեսությանը, այլ որքան հնարավոր է շատ շահույթ ստանալ, հավելել է նա:
«Մինչեւ հայտնի աստիճանով մեզ օգնում է արդյունաբերության զարգացման պետական հիմնադրամը, որը սուբսիդավորում է արտադրողների վարկերի տոկոսները: Այս տարի այդ աջակցությունից օգտվել են մի քանի ընկերություններ»,-հայտարարել է Սաֆարյանը:




























