Թեեւ ոչ իշխանական եռյակը (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») Երեւանի քաղաքապետարանին իրազեկել է նոյեմբերի 7-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին, սակայն այն չի կայանա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ մոտակա օրերին եռյակի ներկայացուցիչները նիստ կանեն, որտեղ կճշտեն բոլոր հարցերը՝ կապված նոյեմբերի 14-ին հանրահավաք անցկացնելու հետ:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարնն ի գիտություն է ընդունել ՀԱԿ քարտուղար Սամվել Աբրահամյանի իրազեկումը հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 7-ին եւ նոյեմբերի 14-ին ժամը 16.00-23.00-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին:

Հոկտեմբերի 31-ին նախատեսված հանրահավաքը եւս չէր կայացել: