Չելյաբինսկի մարզից  ռուսաստանցի պաշտոնյա Անտոն Պերվուխինը եւ նրա կին Ալիսան «Քաղաքային վայրենիներ» ռեալիթի շոուի շրջանակում 7 օր փողոցում են ապրել՝ առանց փողի եւ կապի միջոցի, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով տեղի մամուլը: 

Ըստ աղբյուրի՝ նախագծի մասնակիցներին արգելվել է օգնության համար դիմել ընկերներին եւ ծանոթներին, նրանք իրավունք չեն ունեցել երկու անգամ օգտվել վաստակելու նույն միջոցից եւ գիշերել նույն վայրում: Ըստ Պերվուխինի՝ շոուի առաջին սերիան ինտերնետում հայտնվելու է նոյեմբերի կեսերին:  

Անտոն Պերվուխինը Չելյաբինսկի մարզի կառավարության տեղեկատվական բաժնի աշխատակից է: Հայտնի է որպես PR-մասնագետ, որը  մասնագիտացած է վիրուսային գովազդ ստեղծելու գործում: Ըստ որոշ տվյալների՝ հենց նա է եղել Լեոնարդո դի Կապրիոյին չելյաբինսկյան «Օսկար» հանձնելու գաղափարի հեղինակը: