Կիպրոսի  իշխանությունները համաձայնել են պեղել բգերեզման-հուշահամալիրը, որտեղ ամփոփված են Հունաստանի տրանսպորտային օդանավի բեկորները, որը խփվել էր 1974 թ. Թուրքիայի զինված ներխուժման ժամանակ, եւ հնարավոր է, հույն դեսանտայինների մնացորդները, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կիպրոսի իրավաբանական ծառայությունը:  

Հակառակ դեպքում, ըստ աղբյուրի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պատժամիջոցներ կընդունի հանրապետության դեմ: Ծառայության պատրաստած հուշագրում հիշատակվում է երկու զոհված հույների հարազատների հետ Կիպրոսի իշխանությունների ձեռքբերված համաձայնությունը, ըստ որի՝ նրանք հետ են վերցնում իրենց հայտը հանրապետության դեմ պեղումներ կատարելու խոստման փոխարեն:

Գործակալությունը հիշեցնում է, որ Nord Noratlas ռազմատրանսպորտային օդանավը սխալմամբ խփվել էր Նիկոսիայի օդանավակայանում վայրէջքի ժամանակ՝ Կիպրոսի զինվորականների արձակած բարեկամական կրակի հետեւանքով: Այդ ժամանակ օդանավակայանը հայտնվել էր ներխուժած թուրքական ուժերի եւ իրենց հայրենիքը պաշտպանող կիպրոսցի հույների կրակի գծում: