Սիրիայում քիմիական օբյեկտները, որոնք կարող են օգտագործվել քիմիական զենքի արտադրության համար, կոչնչացվեն 2015թ. կեսին: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ Հարի Քուինլանին:
«Ոչնչացման ենթակա եւս 7 օդանավարան եւ 5 թունել կան, - հայտարարել է Քուինլանին: Նա հստակեցրել է, որ ոչնչացման շուրջ աշխատանքը պետք է սկսվի 2014թ. նոյեմբերի վերջին եւ ավարտվի հաջորդ տարվա ամռանը»:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ 2014թ. հոկտեմբերին Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը ոչնչացել է Սիրիայից դուրս բերված թունավոր նյութերի 97,8%: Ընդ որում հայտնի է դարձել, որ Սիրիայում պահվող թունավոր նյութերի մի մասը առեւանգվել է Իսլամական պետություն խմբավորման զինյալների կողմից:




























