Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը եւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը համատեղ սելֆի են արել Վլադիմիր Պուտինի դիմանկարի ֆոնին եւ լուսանկարը տեղադրել են Instagram-ում, փոխանցում է Lenta.ru-ն:
«Մենք Դմիտրի Անատոլիեւիչի հետ սելֆի ենք արել աշխարհի ամենաազդեցիկ մարդու, Ռուսաստանի ազգային առաջնորդ Վլադիմիր Պուտինի դիմանկարի մոտ» - Քադիրովի խոսքերն է մեջբերում աղբյուրը:
Ռամզան Քադիրովը նաեւ շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդեւին՝ մարզերին ցուցաբերվող աջակցության համար:
Ռամզան Քադիրովը եւ Դմիտրի Մեդվեդեւը համացանցից ակտիվ օգտվում են: Instagram-ում Քադիրովն ունի շուրջ կես մլն հետեւորդ եւ շուրջ 4 հազար հաղորդագրություն: Մեդվեդեւը գրանցված է Instagram-ում, Twitter-ում, Facebook-ում եւ «ՎԿոնտակտե»-ում:




























