ԱՄՆ-ում վաճառքի է հանվել երկրի պատմության ընթացքում ամենաթանկարժեք առանձնատունը: Խոսքը Բեւերլի Հիլզում Ջեֆ Գրինի տան մասին է, որը դիմաց տերը խնդրում է 195 մլն դոլար, գրում է «The Wall Street Journal»-ը:
Գրինի սեփականությունն իր մեջ ներառում է մի քանի շինություն, որոնք գտնվում են ավելի քան 10 հա մակերեսով տարածքում: Բոլոր շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 16 հազար քառ. մետր, դրանցից 10,7 հազար քառ. մետրի վրա հիմնական շինությունն է: Տարածքում կան նաեւ զվարճանքի վայրեր, թատրոն՝ բաղկացած 50 տեղից, պարասրահ, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Ինքը միլիարդատերը կալվածքը գնել է 2007թ.-ին՝ 35 մլն դոլարի դիմաց: Սակայն վերանորոգումից հետո առանձնատան արժեքն էապես բարձրացել էր:



























