Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան նոյեմբերի 8-ին ընտրվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, հայտնում «ԻնտերպրեսՆյուզը»:

Իրակլի Ալասնաիյի թեկնածությունը միակն էր: Վերջինիս համար քվեարկել են 2038 անդամներ:

Պատգամավոր Նինո Գոգուաձեն, վերջինիս այս պաշտոնում ներկայացնելով,  հայտարարել է, որ Ալասանիան այն մարդն է, ով չի փախչում մարտի դաշտից: Նինո Գոգուիձեի խոսքով՝ Իրակլի Ալասանիան առաջին անգամ փոխադրվել է ընդդիմություն, երբ համոզվել է, որ պետությունը բռնել է ավտորիտարության ուղին: Գոգուիձի խոսքով եւ կառավարությունում, եւ ընդդիմությունում Ալասանիայի միակ մտահոգությունը եղել է վրաց պետությունը: