Պետերբուրգում ընտանիք են կազմել սովորական կինն ու տրանսգենդեր տղամարդը: Վերջինը կենսաբանական սեռը փոխելու գործընթացի մեջ է: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով գեյ-հասարակության ներկայացուցիչներին:

Սա ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների առաջին ամուսնությունն է Պետերբուրգում: Արարողությանը նորապսակները ներկայացել են ճերմակ զգեստներով: Տրանսգենդեր-աղջիկն առայժմ տղամարդու փաստաթղթեր ունի: Ներկայում նա փոխում է փաստաթղթերը:

Սանկտ Պետերբուրգի օրենսդիր մարմնի պատգամավոր Վիտալի Միլոնովը հայտարարել է, որ հասնելու է այդ ամուսնությունը չեղյալ ճանաչելուն: «Մենք դատախազության միջոցով ձգտելու ենք թույլ չտալ նման դեպքերի կրկնությունը, ապագայում միլիոնավոր ռուս ընտանիքներին այդ կերպ վիրավորելը»,- հայտարարել է Միլոնովը:

Նա քննադատել է նաեւ Քաղաքացիական կացության ակտերի կատարման գրասենյակի աշխատակիցների գործողությունները, որոնք, ըստ պատգամավորի, ձեւականորեն են մոտեցել հարցին՝ «տեսնելով ոչ թե մարդկանց, այլ անձնագրերը»: «Նրանք պետք է Կաշչենկոյից զսպաշապիկներով սանիտարների հրավիրեին եւ ամուսնացողներին ու նրանց հյուրերին տանեին տարբեր հիվանդասենյակներ՝ բուժման»,- ասել է Միլոնովը: