Բրիտանական բարեգործական Charities Aid Foundation (CAF) կազմակերպության համաշխարհային ինդեքսում Հայաստանը 135 երկրների շարքում 124-րդն է:

ԱՊՀ երկրներից, ըստ «ՌԻԱ Նովոստիի», Թուրքմենստանն ու Ուզբեկստանը առաջատար դիրքերում են. Թուրքմենստանը՝ 23--րդ, Ուզբեկստանը՝  28-րդ:

Տաջիկստանը 34-րդ տեղում է, Ղրղզստանը՝  83-րդ: Առաջին հարյուրյակի երկրների շարքից դուրս են մնացել Ղազախստանը  (101) եւ Ռուսաստանը (126):

Վարկանիշում առաջատարն են Մյանմարը եւ ԱՄՆ-ն,  հաջորդում են Կանադան, Իռլանդիան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Մալայզիան, Մեծ Բրիտանիան, Շրի Լանկան, Տրինիդադ եւ Տոբագոն, որոնք առաջին տասնյակում են:

Ադրբեջանը 87-րդ տեղում է, Թուրքիան՝  128-րդ: Ցանկը եզրափակում են  Մոնտենեգրոն (135), Էկվադորը (134), Պաղեստինը (133), Վենեսուելան (132) եւ Եմենը (131):

Վարկանիշը կազմվել է Gallup’s World View World Poll կենտրոնի տվյալների հիման վրա, որը 2014 թ. հարցումներ է անցկացրել  135 երկրներում: Հարցմանը մասնակցել է եշուրջ 130 հազար մարդ: