Եթե Սերբիան ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, ապա պետք է պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ: Ասյ մասին սերբական թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ տարածաշրջանային քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, հաղորդում է RBK-ն:
«Սերբիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների շրջանակում այդ երկիրը պետք է աստիճանաբար համաձայնեցնի իր դիրքորոշումը բարդ հարցերում, ինչպիսք են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»,-հայտարարել է եվրահանձնակատարը:
Նա ընդգծել է, որ հասկանում է պատմական կապերի Սերբիայի եւ Ռուսաստանի միջեւ եւ չի պարտադրում Բելգրադին «հեշտ ընտրություն կատարել»: «Ձեր երկիրը որպես իր գլխավոր նպատակ հռչակել է ԵՄ անդամակցությունը, որը վարչապետ Վուչիչը միանշանակ հաստատել է Պուտինի Սերբիա կատարած այցի ժամանակ: Մենք ակնկալում ենք, որ ձեր կառավարության ներկայացուցիչները կշարունակեն ցուցադրել իրենց հավատարմությունը ԵՄ անդամակցության ռազմավարական նպատակին», հայտարարել է Հանը:
Հիշեցնենք, որ 2012-ի մարտի 1-ին Սերբիան պաշտոնապես ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ է ստացել: 2014-ի հունվարի 1-ից Բելգրադը բանակցություններ է սկսել անդամակցության համաձայնագտրի ստորագրման շուրջ:



























