ԱՄՆ Արկանզաս նահանգի Փոյեն քաղաքում աշխատող ուսուցչուհին քննադատությունների թիրախ է դարձել, երբ իր երեխային կրծքով կերակրել է հենց դասի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Փոյեն քաղաքի բնակչությունը կազմում է 290 մարդ: Աշակերտները հայտարարել են, թե ուսուցչուհին անպարկեշտ արարք է կատարել՝ կրծքով կերակրելով երեխային: Նրանցից մեկը լուսանկարել եւ Ֆեյսբուքում տեղադրել է լուսանկարը:
Աշակերտների մեծ մասի խոսքով, մանակավարժը հղիության արձակուրդից վերադառնալով երեխային սկսել է իր հետ բերել դպրոց, եւ դա խանգարում է իրենց կենտրոնանալ դասերի վրա:
Աշակերտների փոքր խումբն էլ պաշտպանում է ուսուցչուհուն՝ նշելով, թե փոքրիկը շատ լավն է եւ ոչ մի կերպ չի խանգարում:
Դպրոցի ղեկավարությունը դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը:




























