Ինդոնեզիայում կին ոստիկան նորակոչիկներին ստիպում են մերկանալ եւ կուսության թեսթ անցնել: Այդ մասին հայտնել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:
Ըստ տեղեկությունը տրամադրած կանանց, ոստիկան դառնալ ցանակցողները պետք է համապատասխանեն մի քանի պահանջների՝ տարիքը 17,5-ից 22 տարեկան, հասակը՝ 165 սմ-ից ոչ պակաս, ակնոցների բացակայություն, դավանանք եւ կուսություն:
Թեպետ Ինդոնեզիայում այդ թեսթը վաղուց կայացած պրակտիկա է, դրա մասին հայտնի է դարձել վերջերս: Կազմակերպության իրավապաշտպանները դատապարտել են ոստիկանությանը՝ մեղադրելով խտրական եւ նվաստացուցիչ պրակտիկայի մեջ:
Ինդոնեզիայի ազգային ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Ռոննի Սոմպին հաստատել է, որ նորակոչիկներն անցնում են այդ թեսթը, սակայն նշել, թե թեկնածուները պարտադիր չէ, որ կույս լինեն:




























