Թբիլիսիի առաջին ծննդատանը 56-ամյա կինը երեխա է ունեցել: Դա նրա առաջին երեխան է, որին կոչել են Բարբարու: «Իմեդի» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մայրն ու երեխան մնում են հիվանդանոցում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է «Գռուզիա On-line»-ը:
Ծննդատան գլխավոր տնօրեն Զազա Ավալիանին հայտարարել է, որ սա բացառիկ դեմք է եւ Վրաստանի համար ռեկորդ է մոր տարիքի տեսանկյունից:



























