Ֆրանսիական Ստրասբուրգում բացվում է  Եվրահանձնաժողովի լիագումար նիստը: Պատգամավորները կքննարկեն երկու գլխավոր թեմաներ՝ ԵՀ-ին անվստահության քվե հայտնելը եւ Պաղեստին պետության ճանաչումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պատգամավորների առաջ ելույթ կունենա նաեւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

«Ողջ Եվրահանձնաժողովին անվստահության քվե հայտնելու որոշումը քննարկվելու է նոյեմբերի 24-ին՝ ԵՀ նախագահ Ժան-Կլոդ Յունկերի եւ բոլոր եվրահանձնակատարների մասնակցությամբ: Այն քվեարկության կներկայացնեն նոյմբերի 27-ին», - գործակալության խոսքերն է մեջբերում ԵԽ մամուլի ծառայությունը:

ԵՀ-ն ցրելու որոշումը պետք է հավանություն ստանա կրկնակի մեծամասնության կողմից.  քվեարկողների երկու երրորդը եւ բացարձակ մեծամասնությունը, այսինքն ՝ 376 մարդ:

Գործակալությունը նշում է, որ ԵՀ-ն իրավասություն չունի, որպեսզի հեռացնի եվրահանձնակատարներից մեկին կամ ԵՀ նախագահներից մեկին:  Այդ պատճառով էլ հարվածի տակ է ընկել 28 անդամից բաղկացած ողջ թիմը, ըստ էության, Եվրոպայի կառավարության, որն աշխատանքի է անցել նոյեմբերի 1-ից, չնայած ժողովրդի կողմից ընտվածների պահանջները հիմնականում ուղղված են եղել Յունկերին:

 «Ողջ Եվրահանձնաժողովին անվստահութան քվե հայտնելու որոշումը քննարկվելու է նոյեմբերի 24-ին՝ ԵՀ նախագահ Ժան-Կլոդ Յունկերի եւ բոլոր եվրահանձնակատարների մասնակցությամբ: Այն քվեարկության կներկայացնեն նոյմբերի 27-ին», - գործակալության խոսքերն է մեջբերում ԵԽ մամուլի ծառայությունը: