Եվրասիական տնտեսական միության ցանկացած երկիր կարող է ցանկացած պահի դուրս գալ դրանից: Այս մասին նոյեմբերի 24-ին խորհրդարանում Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության հարցով լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«ԵՏՄ-ից դուրս գալու համար պետք է ընդամենը հայտարարել դրա մասին, որից հետո անդամակցությունն ավտոմատ կորցնում է ուժը 12 ամիս անց», - ասել է Քոչարյանը: Դուրս գալու միակ պայմանը Միության անդամ երկրներին ունեցած հնարավոր պարտքը մարելն է: «Սակայն եթե երկիրը դա չհասցնի անել 12 ամսվա ընթացքում, դա չի խանգարի միությունից նրա դուրս գալուն: Պարզապես այդ պարտքերը կմնան հանրապետության հաշվեկշռին մինչեւ մարելը», - պարզաբանել է փոխնախարարը:




























