Հայաստանը խոցելի երկիր է՝ ընտրության սահմանափակ հնարավորություններով: Այս մասին նոյեմբերի 24-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում դասախոսության ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը՝ պատասխանելով ուսանողների հարցերին:

Անդրադառնալով ուսանողներից մեկի հարցին, թե արդյոք ԵՄ-ում հավատում են դեռ, որ ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի՝ անցյալ տարվա սեպտեմբերի 3-ի որոշումը անսպասելի էր, դեսպան ընդգծել է.  «Ինձ համար այդ որոշումն այլեւս անակնկալ չէ:  Բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանը խոցելի երկիր է՝ ընտրության սահմանափակ հնարավորություններով: Ռուսաստանի հետ անվտանգության եւ ռազմավարական գործընկերության հարցերը Հայաստանի համար բավական կրիտիկական են»: