Ուկրաինայի «Էներգոատոմը» եւ ռուսական «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը հավելյալ համաձայնագիր են ստորագրել ուկրաինական ատոմակայաններին 2015-2016թթ. ռուսական վառելիք մատակարարելու մասին, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով «Էներգոատոմ»-ի անվտանգության գծով տնօրեն Դանկո Բիլեյին:

Բիլեյը հիշեցրել է, որ ռուսական վառելիքին զուգահեռ, հարավուկրաինական ԱԷԿ-ում  օգտագործվում է նաեւ ամերիկյան Westinghouse-ի վառելիքը:

«Էներգոատոմը», հիշեցնում է աղբյուրը, Ուկրաինայի բոլոր 4 ԱԷԿ-ների օպերոտորն է, շահագործում է 15 էներգաբլոկներ: