ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հեռախոսով շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ երկրի հարավ-արեւելքում  իրավիճակը կարգավորելուն ուղղված իր ջանքերի համար, հաղորդվում է ՄԱԿ-ի մամուլի ծառայութան հայտարարությունում:  

«Գլխավոր քարտուղարը նախագահին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի հարավ-արեւելքում  հիմնախնդրի խաղաղ եւ երկարատեւ լուծման ուղղությամբ գործադրած անդադրում ջանքերի համար», - Բան Կի-Մունի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝ Բան Կի-Մունը եւ Պորոշենկոն համաձայնել են, որ Ուկրաինայի առնչությամբ Մինսկի պայմանավորվածությունների կատարումը խիստ անհրաժեշտ է:

Իր կողմից Պյոտր Պորոշենկոն  շնորհակալություն է հայտնել Բան Կի-Մունին՝  նոյեմբերի 2-ի ապօրինի ընտրությունների եւ Մինսկի պայմանավորվածությունների իրականացմանը դրանց հասցրած վնասի  հարցում իր հստակ դիրքորոշման համար: