Չինաստանի հյուսիսարեւելյան հանքերից մեկում տեղի ունեցած խոշոր հրդեհը խլել է 24 մարդու կյանք, 52 մարդ էլ վիրավորվել են, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով տեղի մամուլը:  

Ըստ աղբյուրի՝ ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին՝ Լյաոնին նահանգի ածխահանքում: Բռնկման  պատճառները եւ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Չինաստանի լեռնային հանքարդյունաբերությունը աշխարհում ամենավտանգավորներից մեկն է:  Երկրում ամեն տարի զոհվում են հազարավոր հանքափորներ: Իշխանություններն ակտիվ աշխատանք են տանում այդ բնագավառում անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ: