Լեհաստանի նախկին համակենտրոնացման ճամբարից հափշտակվել է Հոլոքոստի զոհերին պատկանող 8 կոշիկ: Միջադեպը տեղի էունեցել «Մայդանեկ» հուշահամալիրում, հայտնում է «Ռոսբալտը»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գողերը երկատել են կոնտեյների ցանցը, որտեղ պահպանվում է ճամբարի նախկին բանտարկյալներին պատկանող 56 հազար կոշիկ: Թանգարանի ղեկավարությունը հայտարարել է, որ հափշտակված նմուշները մեծ պատմական արժեք են ներկայացնում:

Ինչպես նշում է գործակալությունը, սա թանգարանի տարածքի առաջին գողությունը չէ. ավելի վաղ, չարագործները Մայդանեկից հափշտակել էին զոհերի մոխիրն ու բանտարկյալի գլխարկը:

Մայդանեկի մահվան ճամբարում Երկրորդ աշխարհամարտի տարիներին գազային խցիկներում ավելի քան 78 հազար բանտարկյալ է զոհվել, որոնցից 60 հազարը՝ հրեաներ: