Ուսուցման ձմեռային ժամանակահատվածին ընդառաջ, Հայաստանի ռուսական ռազմաբազայում ամենօրյա գործունեության եւ մարտական պատրաստականության պարապմունքների ժամանակ անվտանգության պահանջների պահպանման վերաբերյալ համակողմանի պարապմունքներ են անցկացվել:

ԸՍՏ ՀՌՕ մամուլի ծառայության՝ Երեւանի եւ Գյումրիի կայազորներում անցկացված պարապմունքներին մասնակցել է անձնակազմի 100 տոկոսը եւ ավելի քան 100 միավոր ռազմական տեխնիկա:

Պարապմունքների ժամանակ ցուցադրվել են անվտանգության պայմաններին չհետեւելու իրական հետեւանքները: