Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռվածություն են հայտնել «Երկնագույն հոսք» գազատարով տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր ծավալով գազի մատակարարման ծավալների մեծացման ուղղությամբ: Այս մասին Ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, Russian Today-ը:

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ թուրքական մասնավոր ընկերությունները կարող են մասնակցել Ռուսաստանի ածխահանքերի յուրացմանը:  Կողմերը կշարունակեն լեռնային արդյունաբերության մեջհամագործակցության հուշագրի պարտաստումը, որը նախատեսում է ռուսական ածուխը Թուրքիայի Հանրապետություն մատակարարումների ընդլայնում: