Գերմանիայի Համմ քաղաքի ծերանոցում անհայտ անձը կրակոցներ է արձակել, որոնց հետեւանքով զոհվել է առնվազն երկու մարդ, այդ թվում նաեւ՝ հրաձիգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով գերմանական մամուլը:

Ըստ աղբյուրի՝ երեք մարդ ծանր վիրավորվել է: «Կրակողն ինքնասպան է եղել: Ներկայումս քննություն է կատարվում, պարզվում են հանցագործության դրդապատճառները: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց», - Դորտմունդի դատախազության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում գործակալությունը: Վիրավորներին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց:

Սկզբնապես հաղորդվել էր, որ  հրաձգությունն իրականացվել է բազմաբնակարանային շենքում: Ըստ ոստիկանության աշխատակիցների տեղեկության՝ խոսքը կարող է խմբակային ինքնասպանության մասին լինել: Գոյություն ունի նաեւ վարկած, ըստ որի՝ ողբերգության պատճառը վեճն է եղել: