Գերմանիայի Համմ քաղաքի ծերանոցում կրակոցների հեղինակը 77-ամյա  կենվորն է եղել:

Դեպքը տեղի է ունեցել ծերանոցի հանգստի սենյակում, որտեղ պարբերաբար հանդիպում են կենվորները: Չորեքշաբթի առավոտյան այդպիսի հանդիպման ժամանակ 77-ամյա  տղամարդը վիճել է  մի կնոջ հետ, որից հետո անսպասելի հանել է ատրճանակը եւ կրակել նրա, այնուհետեւ՝ 72 եւ 79 տարեկան  եւս երկու տարեց մարդու, ինչպես նաեւ հանդիպումը կազմակերպած Ավետարանչական եկեղեցու աշխատակցուհու վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Bild-ը:

72-ամյա կենվորը տեղում մահացել է, հրաձիգի հետ վիճած կինը եւ եկեղեցու աշխատակցուհին ծանր վնասվածքներ են ստացել, 79-ամյա տղամարդը թեթեւ վիրավորվել է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրաձիգն ինքնասպան է եղել:

Անհայտ անձը կրակոցներ է արձակել Համմի ծերանոցում

 Վիրավորներին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: