Վենեսուելայի բանտերից մեկում 13 կալանավորներ վախճանվել են ապստամբության ժամանակ դեղանյութերից թունավորվելու հետեւանքով, եւս 145-ը տուժել են:

Դեպքը կատարվել է հյուսիսարեւմտյան Լարա նահանգում: Ըստ բանտային ծառայության՝ կալանավորները ներխուժել են բուժկետ եւ տարբեր դեղեր ընդունել, այդ թվում՝ հակաբիոտիկներ, ինչի հետեւանքով զանգվածային թունավորում է գրանցվել:

 «Բժշկական ծառայությունները ջանք չեն խնայում տուժածներին փրկելու համար», — ծառայության հաղորդագրությունից մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:

Բանտապահների տվյալով՝ միջադեպը երկու օր առաջ սկսված ապստամբության շարունակությունն էր, որի ընթացքում մի խումբ կալանավորներ հացադուլ էին հայտարարել, եւ որը ճնշել էր ոստիկանությունը: Կալանավորները պահանջում էին բանտի աշխատողներից մեկի հեռացումը: