Գերմանիայում Վրաստանի վեց քաղաքացիների ձերբակալել են Քյոլնում ոսկերչական խանութ թալանելու համար: Ըստ գերմանական ոստիկանության՝ հանցագործները խանութ են ներխուժել թունելով:

«Ռուսթավի-2»-ի փոխանցմամբ՝ ոսկերչական խանութից չարագործները մինչեւ 6 կգ զանգվածով ոսկյա իրեր են տարել: Նրանք խանութ են ներխուժել թունելով, որը փորել են հարեւան շենքից մինչեւ խանութի նկուղ: Կողոպտված զարդերի արժեքը կազմում է  100 հազար եվրո:

Վրացի գողերին խանութը թալանել հաջողվել է միայն երկրորդ անգամից: Առաջին անգամ նրանք փորձել էին  խանութ ներթափանցել տանիքով, սակայն՝ անհաջող: