Նոր Ռադայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Գրոյսմանը: Այսօր՝ նոյեմբերի 27-ն, Ռադայի առաջին նիստին համապատասխան որոշման համար քվեարկել է 359 պատգամավոր:

Գրոյսմանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է «Պորոշենկոյի բլոկ» խմբակցության առաջնորդ Յուրի Լուցնեկոն, եւ այն միակն էր:  Այս թեկնածությունը նաեւ սատարել են «Սամոպոմոշչ», «Բատկիվշչինա», «Ռադիկալ կուսակցություն» եւ «Ազգային շուկան»:

Գրոսյմանի նշանակման առիթով անձամբ շնորհավորել է Պյոտր Պորոշենկոն՝ նրան նվիրելով ծաղկեփունջ, հայտնում է «Կորրեսպոնդենտը»: