Կալիֆոռնիական Սան Խոսե քաղաքում Burger King հանրային սննդի կետի աշխատակիցը   ուսապարկ է գտել, որում կար 100 100 հազար դոլար, մի քանի կոնֆետ եւ մարիխուանա, հայտնում է Lenta.ru-ն:

Ըստ աղբյուրի՝ մենեջերի օգնական Սաիսթա Բակաուլան կապույտ պայուսակ է գտել, որն ինչ-որ մեկը թողել էր խորտկարանում: Տիրոջ մասին ինչ-որ տեղեկություններ գտնելու ակնկալիքով բացելով պայուսակը՝ աշխատակիցը հայտնաբերել է թղթադրամներ:

Ռեստորան կանչված ոստիկանները նաեւ մի քանի կոնֆետ, մարիխուանա եւ բանկային անդորրագիր են գտել: Հենց այդ փաստաթղթով կփորձեն գտնել պայուսակի տիրոջը: