Եգիպտոսի զինծառայողներ ամբողջական մարտական պատրաստության են բերված` զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ անվտանգությունը պահպանելու համար, որը նոյեմբերի 28-ին`«ցասման ուրբաթի» շրջանակներում, մտադիր են անցկացենլ իսլամիստները: ՆԳՆ-ում հասկացրել են, որ անհրաժեշտության դեպքում անկարգության մասնակիցների դեմ մարտական զենք կկիրառվի, իսկ օրինախախտները կձերբակալվեն եւ ռազամական ատյանի առջեւ կկանգնեն:

TASS-ի փոխանցմամբ՝ որ նոյեմբերի 28-ին Սալաֆիթյան ճակատի եւ երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի կողմնակիցները Եգիպտոսի փողոցներ դուրս կգան, որպեսզի «ըմբոստանան երկրի ռազմական եւ աշխարհիկ կառավարիչների դեմ»: Նրանց հիմնական պահանջներն են. իսլամական ինքնության պահպանումը, շարիաթի (իսլամական իրավունքի) ներդնումը եւ Մուհամեդ Մուրսիի՝ 2013թ. զինավորականների կողմից գահընկեց եղած նախկին նախագահի վերադարձը

Եգիպտական շրջաններում ենթակառուցվածքների եւ պետական հաստատությունների պահպանության նպատակով ընդհանուր առմամբ 25 հազար սպաներ եւ զինվորներ են կենտրոնացվել: Հաղորդվում է, որ հատուկ հսկողություն կսահմանվի քրիստոնեական տաճարների եւ սրբավայրերի նկատմամբ: