Նոյեմբերի 27-ին, ժամը 6.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծծմբային սուր թունավորում ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 1999 թ. ծնված Առնակ  Հարությունյանը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե արզվել է, որ տանը, ժամը 02.00-ի սահմաններում, Ա. Հարությունյանն իրեն վատ է զգացել, ինչից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Մեծամոր» Բ/Կ, որտեղից էլ Երեւանի «Մուրացան» Բ/Կ տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: