Լա Մանշում կկայանան Ռուսաստանի հյուսիսային նավատորմի զորավարժությունները: Սենայի չեզոք ջրերում ռուսական ռազմանավերն այժմ սպասում են փոթորկի ավարտին, փոխանցում է BFM-ը՝ վկայակոչելով հյուսիսային նավատորմի մամուլի ծառայությունը: Ըստ աղբյուրի՝ այդ զորավարժությունները կարող են անհանգստացնել միջազգային հանրությանը, սակայն ՌԴ ՊՆ-ն դրանով չի խախտում միջազգային իրավունքը:
Լա Մանշի նեղուց ռուսական նավերի մուտք գործելու վերաբերյալ հրատապ լուրին արձագանքել են նաեւ սոցցանցերը: Ցանցում մեկնաբանություններ են հայտնվել. «Լա Մանշը մերն է» կամ «Մոսկվայի պատասխանը «Միստրալին»:
Կայքի զրուցակիցները կարծում են, որ Փարիզն ու Լոնդոնը հավանաբար քաղաքական հայտարարություններով հանդես կգան՝ Լա Մանշում ռուսական զորավարժությունների կապակցությամբ, սակայն դրանք աղմկոտ չեն լինի, քանի որ խոսքը զորավարժությունների համաշխարհային պրակտիկայի մասին է:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշել է դադարեցնել Ռուսաստանին «Միստրալ» տեսակի ուղղաթիռակրի մատակարարումը՝ Ուկրաինայում իրադրության պատճառով: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Փարիզին դեռ պահանջներ չի ներկայացնի եւ կսպասի պայմանագրի կետերի կատարմանը:




























