Աֆղանստանի հարավային Գիլմենդ նահանգի հենակետում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով զոհվել է առնվազն 4 ոստիկան, ավելի քան 5-ը՝ վիրավորվել են: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Համա Փրեսս»-ը:

Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը, որը եղել է ականապատված մեքենայով: Ահաբեկչության բոլոր զոհերը երկրի ՆԳՆ հասարակական կարգի պահպանության դեպարտամենտի աշխատակիցներ են եղել:

Պայթյունի պատասխանատվությունը իր վրա է վերցրել Թալիբանը: