Ուգանդայի իշխանությունները մտադիր են խստացնել դայակների նկատմամբ վերահսկողությունը, որոնք ցանկանում են աշխատել արտերկրում: Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ դայակը ծեծում է մանկահասակ երեխային:

Թաքնված տեսախցիկով արված տեսանյութը համացանցում տեղադրել էր Ուգանդայի բնակիչը, կասկածելով, որ դայակը դաժանաբար է վերաբերվում իր դստեր նկատմամբ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տեսանյութում դայակը 1,5 տարեկան երեխային նետում է հատակին, ոտքով հարվածներ հասցնում, տրորում, ողջ մարմնով կանգնում վրան: Փոքրիկը լրջորեն տուժել է, բայց կենդանի է մնացել: Դայակը դեկտեմբերին կկանգնի դատարանի առջեւ՝ սպանության փորձի մեղադրանքով: