Ես չեմ կարծում, որ այժմ արդեն սառը պատերազմ է, նույնպիսին, ինչպիսին եղավ մինչեւ 1989թ.: Սակայն մենք կարող ենք հասնել սառը պատերազմի: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը:
Ինչպես նշում է ԵԽ-ի գլխավոր քարտուղարը, անհրաժեշտ է բոլոր ջանքերը ներդնել ուկրաինական ճգնաժամը կարգավորելու եւ նոր պատերի կառուցումից խուսափելու համար: Նա կոչ է անում գործել եւ վերջ դնել էսկալացիային, առաջին հերթի, հռետորաբանության մակարդակում եւ նշում է, որ Ռուսաստանը Եվրոպայից բացառելու համար ոչ մի անհրաժեշտություն չկա: «Հակառակը, պետք է լուծել խնդիրները: Եվ այստեղ գլխավոր խնդիրը ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու մեջ է: Սակայն միեւնույն ժամանակ, մենք պետք է հետեւենք որոշակի ստանդարտների, հիմնարար միջազգային ստանդարտների... Ես խոսում եմ նաեւ այն ներքին խնդիրների մասին, որոնք այժմ առկա են Ռուսաստանում: Սակայն եթե ընթանանք միմյանց բացառելու ուղիով, դա այն ճանապարհը չէ, որով այսօրվա Եվրոպայում կարելի է լուծել խնդիրներ» , - ընդգծել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը:




























